Հետախուզվողներ են բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետից և «Զվարթնոց» օդանավակայանից
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 05.30-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Մկրտիչ Հ.-ն, որը 2017թ. փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Կանեփ-Կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 12-ին ժամը 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Գաբրիել Մ.-ն, որը 2017թ հոկտեմբերի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Նույն միջոցառումների շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի և Մասիսի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 12-ին ժամը 21.30-ին Մոսկվա - Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն, որը 2002թ. ապրիլի 11-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Նշվում է նաև, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, ԹԱՇԴՊ, Շիրակի մարզային վարչությունների ու Արթիկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 11-ին ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել Արմեն Հ.-ն, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: