Նոր Արեշի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Օգոստոսի 12-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. փականը խափանվել է: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է արտահոսած գազը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի ամբողջությամբ պարպվելը: