Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 12-ին, ծնվել է հերոս Սաշա Գալստայնը:
2016թ.-ի ապրիլի մեկին Սաշան, կամ Ջիգյարը բարձրացել էր դիրքեր: Գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, թշնամին անցնում է լայնամասշտաբ հարձակման: Ադամ Սահակյանի դիրքից լուր է գալիս, որ օգնություն է հարկավոր, և հրամանատարական կետից, որտեղ գնտվում էր Սաշան վեց հոգով, Ադամենց դիրք օգնության են գնում երկու հոգի: Հրամանատարական դիրքում մնում են չորս հոգի և սկսվում է մարտը:
Սաշա Գալստյանը 4-4,5 ժամ ղեկավարաում է խումբն ու իրականացնում պաշտպանություն: Հենց իրենց շնորհիվ թշնամուն հասցվում է բազմաթիվ կորուստներ: Սաշա Գալստյանը ընկնում է թշնամու դիպուկահար գնդակից: Հերոսը հետմահու պարգևատրվել է Արցախի հանրապետության « Մարտկան ծառայություն» պետական մեդալով, ՀՀ «Արիության մեդալով» , ՀՀ Արցախյան պատերազմի վետերանների կողմից «Հայրենիքի պաշտպանության » մեդալով: