Օգոստոսի 8-ը կատուների միջազգային օրն է
Կատուների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ «Animal Welfare» Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, ոչ միայն փափուկ կենդանիների մեծարման համար, այլև ուշադրություն հրավիրելով անօթեւան կատուների խնդրին: Եվ այսօր տոնը միավորում է ամբողջ աշխարհում այս կենդանիների միլիոնավոր տերերին:
Տոնի մեղավորներին այս օրը հատկապես են մեծարում եւ ամեն կերպ երես տալիս՝ տարբեր տեսակի նրբահամ ուտելիքներ, նոր տնակներ եւ խաղալքիներ գնելով: Մի շարք երկրներում այս օրվա կապակցությամբ հատուկ այգիներ են բացվում՝ կատուների հետ զբոսնելու համար: Բացի այդ այստեղ բացվում են կատուների խանութներ, սրճարաններ և հյուրանոցներ, որտեղ որոշ ժամանակով կարելի է կենդանուն հարմարավետ վայրում թողնել: