Ռեդֆորդը` կարիերան ավարտելու մասին
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերթ Ռեդֆորդը որոշել է այլևս չնկահարանվել ֆիլմերում։ Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն։
«Երբեք մի ասա երբեք, բայց ես լրջորեն որոշել եմ, որ դերասանության հետ կապված, այսքանով վերջ»,-ասել է նա։
81-ամյա դերասանի խոսքով՝ ինքը ցանկանում է դրական նոտայով հեռանալ։ Նա նշել է, որ կարող է համաձայնել որևէ նախագծի ռեժիսոր դառնալուն։
Ռոբերթ Ռեդֆորդն առավել հայտնի է «Բութչ Քեսիդի և Սանդենս Քիդ» (1969) և «Խարդախություն» ֆիլմերից (1973)։