Եգիպտոսում շնաձուկը զբոսաշրջիկի մահվան պատճառ է դարձել
Եգիպտոսի հայտնի հանգստավայրերից մեկում՝ Մարսա-Ալամում, չեխիացի զբոսաշրջիկ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով, գրում է Daily Mail-ը։
Զբոսաշրջիկը հարձակման է ենթարկվել ակվալանգով սուզվելու ժամանակ՝ ափից 20 կմ հեռավորության վրա։ Տղամարդու մնացորդները հայտնաբերվել են քաղաքի լողափերից մեկում։Զոհը հանգստացել է Մարսա-Ալամում կնոջ և երեխայի հետ։
Տեղական իշխանությունները միջադեպի հետաքննությամբ զբաղվող հատուկ խումբ են ստեղծել։
Վերջին անգամ շնաձկան հարձակման հետևանքով զբոսաշրջիկի մահ Եգիպտոսում գրանցվել էր 2015 թվականին։ Այդ ժամանակ շնաձուկը գերմանուհու մահվան պատճառ էր դարձել։