12-ամյա տղան համալսարան է ընդունվել
12-ամյա տղան ընդունվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (National Autonomous University, UNAM) առաջին կուրս, հայտնում է Lenta.ru-ն։
Կառլոս Սանտամարիա Դիասը բակալավրում կուսանի «կենսաբժշկության ֆիզիկա» մասնագիտությամբ։
Կառլոսը դպրոցում սովորելու առաջին տարիներին ինքնուրույն սկսել է ֆիզիկա եւ մաթեմատիկա ուսումնասիրել։ 9 տարեկանում նա արդեն մասնակցում էր քիմիայի, կենսաքիմիայի եւ կենսաբանության համալսարանական ծրագրերին։ Տղան նշել է, որ կյանքում իր նպատակը հազվադեպ հանդիպող հիվանդությունների բուժման դեղերի որոնումն է։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ինքն իրեն տաղանդ համարո՞ւմ է, Կառլոսը նշել է, որ չի սիրում այդ բառը։
Համալսարանում հայտարարել են, որ 12-ամյա ուսանողին կվերաբերվեն ինչպես մյուսներին, հատուկ առավելություններ կամ արտոնություններ չեն տրվի։