Վոլոչկովայի նոր լուսանկարը քննադատվել է երկրպագուների կողմից ( լուսանկար)
Պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում հագուստի փոխարեն՝ նրա վրա միայն սրբիչ է: Լուսանկարը նա մակագրել է. «Երբ առավոտը լուսավոր է, բարի և առեղծվածային»: Նրա երկրպագուները չեն գնահատել նրա այդ «անկեղծությունը»:
Երկրպագուները արձագանքել են՝ ասելով, թե Անաստասիան այլևս ոչ մեկին չի կարող զարմացնել իր մերկլուսանկարներով: Նրան հիշեցրել են հանգստից «նյու» ոճով լուսանկարները: