Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում
Օգոստոսի 5-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ծովակ գյուղի բնակիչ 57-ամյա Սահարունի Խաչատրյանը Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել «ՋԻՊ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։
Որից հետո այդ երկուսը, դեմքները բժշկական սպիտակ դիմակներով փակած, ավտոմեքենայի միջից իր վրա են պահել ատրճանակ ու պահանջել, որ բենզալցակայանում եղած ողջ գումարը հանի։
Shamshyan.com- ի փոխանցմամբ Ս․ Խաչատրյանը, ըստ իր հայտնածի, մտել է բենզալցակայան ու վերցրել սեղանին դրված բջջային հեռախոսը, նրանք դիմել են փախուստի, գնալով դեպի Կարճաղբյուր գյուղի ուղղությամբ։