«Արսենալ»-ը ընկերական խաղում հաղթեց իտալական «Լացիո»-ն
Լոնդոնի «Արսենալ»-ը ընկերական խաղում հաղթեց իտալական «Լացիո»-ն:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած խաղի 18-րդ րոպեին «Արսենալ»-ի կազում աչքի ընկավ Ռեիս Նելսոնը: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Ի վերջո «Արսենալ»-ը հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին: