ՀՔԾ պետի խոսքի՝ նրա հետ համաձայնեցված բովանդակության մեջ մի տառ չի փոխվել. Վահագն Թևոսյան
Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների բաժնի տնօրեն, լրագրող Վահագն Թևոսյանը, անդրադառնալով երեկ ՀՔԾ պետի հարցազրույցին Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելիներ, պարզաբանում.
Շատ ուշ ա տեսագրվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հարցազրույցը, ուշացավ լոգիստիկ պատճառներով: Ինչ-որ կասկածամիտ ենթադրություններ նկատեցի:
Վստահեցնում եմ՝ ՀՔԾ պետի խոսքի՝ նրա հետ համաձայնեցված բովանդակության մեջ մի տառ չի փոխվել:
Դա էլ հո հենց իրենից կարելի է հարցնել:
Սիրելիներ, ներողություն: Ու շնորհակալություն համբերության ու ըմբռնումի համար»: