Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ. դուք պարտավոր եք մինիմում համակերպվել իմ կապույտ կամ կանաչ մազերի հետ. Ասյա Խաչատրյան
Ասյա Խաչատրյանն Facebook-ի իր էջում գրել է.
«Թքեմ էն ամենահետաքրքիր գենի վրա,որը փտած ա,նեխած ու վտանգավոր: Ձեր Հայու գենն էլ, կարելի-չկարելիներն էլ… Ինձ կարելի ա էն ամենն ինչն արգելված չի օրենքով:
Ամեն ինչ: Տառացիորեն` ամեն ինչ: Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ,որոնք դուք ինչ որ պահի կփորձեք փաթատել վզիս: Ես չեմ գնալու: Ես մնալու եմ ու դուք պարտավոր եք մինիմում համակերպվել իմ կապույտ կամ կանաչ մազերի, ծխելու,խմելու , Մետալ կամ ռաբիս լսելու,Կոելյո կամ Նիցշե կարդալու հետ:
Ես դա ձեզ կսովորեցնեմ,ուզեք, թե չուզեք, որովհետև ես չեմ պատրաստվում հեռանալ ու ոչ էլ փոխել իմ կոմֆորտ տարածքը»: