Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևէ ձևով. Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 3-ին Դիլիջանում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկը, արձագանքեց.
«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևէ ձևով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։
«Коммерсант» պարբերականը գրել էր, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա: