Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: «Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձևակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Միրզոյանը:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի»,-հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Հարցին թե արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, եւ այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան տվեց. «Ոչ»: