Ներկայացվել է մատչելի էլեկտրական Spice-X SX1 սպորտային մեքենայի նախատիպը
Իտալական Պյեմոնտայից մասնագետների խումբը ներկայացրել է համեմատաբար մատչելի էլեկտրական Spice-X SX1 սպորտային մեքենայի նախատիպը: Նորույթը նախատեսված է օղակային մրցավազքի, լեռ բարձրանալու եւ այլ մրցարշավների համար, հայտնում է Autonews-ը:
Ստեղծողները նշում են, որ մեքենայի կոնստրուկցիայում օգտագործվել են թեթեւ, հուսալի, էժան նյութեր, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել սերիական ավտոմեքենայի արժեքը: Նորույթի զանգվածը 600 կգ է: Spice-X SX1- ի երկարությունը կազմել է 3.82 մ, իսկ լայնությունը՝ 1.69 մետր:
Սպորտային մեքենան հագեցած է երկու էլեկտրական շարժիչներով՝ յուրաքանչյուրը 30 կիլովատ (40.7 ձիաուժ), որոնք գտնվում են հետեւի առանցքում: Spice-X SX1-ը հասանելի կլինի 330 կամ 450 վոլտանոց մարտկոցներով: