Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Երևանի կենտրոնում անհայտ անձը հափշտակում Mercedes-ի կողային հայելին (տեսանյութ)
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները հափշտակած անձի ինքնությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2018թ. հուլիսի 3-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:00- 08:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է Երևանի Սայաթ-Նովա փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները:
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու կողային հայելիները հափշտակած անձի ինքնությունը:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնու:
Տեսանյութ՝