24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 31-ին ժամը 11.00-ից մինչ7 օգոստոսի 1-ը ժամը 11.00-ը կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական սեկտորի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: