Մեր տնտեսությունն ավելի գրավիչ ենք դարձնելու արտաքին ու ներքին ներդրողների համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձություններն իրականացվել են առանց որևէ արտաքին միջամտության:
«Հեղափոխության ժամանակ ականատեսը եղանք նրա, որ մեր գործընկերները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանը, Եվրամիությունը, հարգում են մեր անկախությունն ու ինքնիշխանությունը և չեն միջամտում մեր ներքին գործերին»,- հայտարարել է Փաշինյանը:
ՀՀ Վարչապետը հավանական է համարել 2019 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով ժողովրդավար, թափանցիկ ու ազատ ընտրություններ ունենալու կարևորությունը