Գեներալ Մանվելի պահեստում ՊԲ-ին պատկանող մեքենա չկա. Լևոն Մնացականյան (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի վերջին բացահայտումների վերաբերյալ հարցին, թե ինչպե՛ս է ստացվել, որ նրան պատկանող տարածքում եղել են նաև պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաներ, նշեց. «Չգիտեմ՝ որտեղի՛ց է ձեզ մոտ այդ վստահությունը, որ պաշտպանության բանակի համար հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ, այդպիսի բան չկա»:
Նրա խոսքով ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում: