ՌԴ-ն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը
Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանությանյ նախարար Դավիթ Տոնոյանը։
«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում: