Ամենաշատ վարձրատրվող երաժիշտները՝ ըստ Billboard-ի
Ամերիկյան «Billboard» ամսագիրը կազմել է ԱՄՆ տարածքում ամենաշատ վարձրատրություն ստացած աստղերի ցանկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ցանկի առաջին հորիզոնականում U2 ռոք խումբն է, որը 2017 թվականի ընթացքում 54.4 միլիոն դոլար է վաստակել: Երկրորդ հորիզոնականում քանթրի երգիչ Հարթ Բրուքսն է՝ 52.2 միլիոն դոլար ցուցանիշով: Առաջատարների եռյակը եզրափակում է Metallica խումբը՝ 43.2 միլիոն դոլարով:
Առաջին տասնյակում են նաև Բրունո Մարսը, Էդ Շիրանը, Լեդի Գագան, Բիլլի Ջոելը, Guns N' Roses-ը, Ռոջեր Ուոթերսը և Coldplay-ը: