Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին զրկել են «գոլդ» համարանիշերից
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը:
Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Այո, այդ պետհամարանիշների մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,-ասաց Օսիպյանը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: