ՊԵկ նախագահը սխալվել է. նա չպետք է հրապարակեր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները
«Քննիչները, կոլեգաներն ինձ ասացին, որ քննչական եւ հետաքննչական գործողությունների շրջանակում որեւէ տեղեկատվություն բացահայտելը կարող է վնասել գործին»,- այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր ստուգվող գազալցակայանների հանրությանը հայտնի տերերի անունները, որտեղ յուրացումներ էին բացահայտվել:
Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում սկզբում տվել է անուններ, նա ասաց՝ սխալվել է:
«Մենք գնում ենք ոչ թե բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով դեպքի հարկ վճարողի նկատմամբ վարչարարություն, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե հետո պարզվում է, որ այդ հարկ վճարողը ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաև ուսումնասիրում ենք, թե այդ ինչ-որ մեկը իր գործողություներով կամ անգործությամբ նպաստե՞լ է այդ հարկ վճարողի վարքագծին»,-ասաց Դավիթ Անանյանը:
Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ստուգված 8 բազալցակայաններում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել. «Կարող եմ անուններ հրապարակել, թեև համապատասխան փաստաթղթերը չեմ բերել ինձ հետ, կթվարկեմ հիշողությամբ ու կոնկրետ անուններով. Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել:
Նա ընդգծել էր, որ քրեական գործ է հարուցված բոլոր 8 կազմակերպությունների նկատմամբ, բայց եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։