Թունավորում Արթիկում. Ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, այդ թվում երեխա
Հուլիսի 17-ին` ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 78-ամյա Քնարիկ Չ.-ն, 15-ամյա Հովհաննես Չ.-ն, 13-ամյա Գուրգեն Չ.-ն եւ 39-ամյա Լիաննա Թ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Լիաննա Թ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում «Պրոպան» տեսակի գազի բալոնի այրվելու հետեւանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: