Անբարո հաշվարկ եք կատարել. ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի և Տոնոյանի որդիների՝ տուն վարձելու մասին
Hayeli.am-ն այսօր գրել է, թե Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիների համար վարձով տուն են ման գալիս՝ նրանց ապահով զինծառայության համար:
Հրապարկմանը քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Պարոնայք, մեղմ ասած, անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»: