«Veolia»-ն մտադիր է ձեռք բերել «Ռոսվոդոկանալի» ակտիվների մի մասը
«Veolia Environnement» ֆրանսիական ընկերությունը մտադիր է ձեռք բերել ռուսական խոշոր մասնավոր կենտրոնական ջրամատակարարման համակարգերից «Ռոսվոդոկանալի» ակտիվների մի մասը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Ռուսաստանի կառուցապատման և բնակարանային տնտեսության փոխնախարար Անդրեյ Չիբիսին:
Պաշտոնյան նշել է, որ մտադրությունների մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել է:
«Ֆրանսիացիները մտադիր են մասնաբաժին գնել «Ռոսվոդոկանալում»` դրա միջոցով իրենց բոլոր նորարարությունները և տեխնոլոգիաները զարգացնելու համար»,- ավելացրել է պաշտոնյան: