Դիահերձարանները՝ կոռուպցիայի աղբյուր
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի մի շարք մարզերում պարզապես բացակայում են դիահերձողները, փոխարենը՝ այդ աշխատանքն անում են դատական բժիշկները:
Իրավիճակը շատ ավելի ծանր է բիոթափոնների հեռացման գործընթացի հետ կապված: Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման և վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանական անատոմիակաև բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները:
ՈՒ սա այն դեպքում, երբ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, արդյունքում տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: