Ընտանիք քանդող և պղծող եպիսկոպոսը. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության հայտարարությունը
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հայատարարոթյուն է տարածել, որում ասվում է Գևորգ եպիսկոպոսի մասին, ում ձեռնադրել է Գարգեին Բ-ն:
Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
«Գևորգ սրբազանը, մինչ եպիսկոպոս ձեռնադրվելը, քանդելով և պղծելով հայ ընտանիք, ոչ միայն մնաց անպատիժ, այլև տարիներ անց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ դարձավ եպիսկոպոս: Ավելին, նրան է վստահված Գևորգյան և Վազգենյան ճեմարանում ապագա հոգևորականներ կրթելն ու պատրաստելը:
Գևորգ սրբազանը, ով շարունակում է մնալ Գևորգյան և Վազգենյան ճեմարանների վերատեսուչ, իրավունք չունի այլևս մասնակից լինելու ապագա հոգևորական կրթելու գործընթացին: Պահանջում ենք, որ կարգապահական հանձնաժողովը վերանայի տարիներ առաջ դավադիր կերպով անտեսած ու թաքցրած փաստը և նրան անհապաղ կարգալույծ անի:
Կից ներկայացնում ենք փաստ-նամակ, որը ամբողջությամբ բացահայտում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անբարո կերպարը, ինչպես նաև կաթողիկոսի անհասկանալի կերպով այդ փաստը անարձագանք թողնելը:
Հ.Գ
ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (447 թ. )
1. Եթէ եպիսկոպոսը պղծութեան, պոռնկութեան կամ մի ուրիշ վատթար գործի մէջ գտնուի, եւ վկայութեամբ հաստատուի, աթոռից եւ իշխանութիւնից մերժուի եւ քահանայութիւն չանի. 1200 դրամ եկեղեցուն տուգանք տայ կարօտեալներին բաշխելու համար: Պոռնկութեան համար հետևյալ կանոնները այդպիսի հոգեւորականներին պահանջում են կարգալույծ անել (տե՛ս Բ առ. 25, Բարսեղի 3, 32, 51, 70, Նէո. 1):
2. Եթէ քահանան պղծութեան, պոռնկութեան, վատթար գործի մէջ գտնուի եւ վկայութեամբ հաստատուի, քահանայութիւն չանի. 300 դրամտուգանք տայ յօգուտ աղքատների եւ դպիրների շարքում կանգնի: Եթէ այստեղ էլ անառակութիւնը շարունակի, կարգից էլ՝ դպրութիւնից էլ ելնի,մինչեւ որ ապաշխարութեամբ կուղղուի. եպիսկոպոսը երբ կտեսնի նրա զղջալը, կարող է մտցնել դպիրների շարքը»:
: