Արտգործնախարարը Նյու-Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. Տիգրան Բալայան
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու-Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը»: