Ակցիա քաղաքապետարանի դիմաց, մի խումբ ակտիվիստներ սատարում են Զարուհի Փոստանջյանին
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները նախաձեռնել են աջակցության հանրահավաք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք հայտարարում են, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հենց Զ. Փոստանջյանը դառնա քաղաքապետ։
Զ. Փոստանջյանի աջակիցների շարքում, բացի կուսակիցներից, ներկա են նաև մշակույթի գործիչներ, ազատամարտիկներ։