Իրաքում զանգվածային ցույցերը զոհերի են հանգեցրել
Իրաքի հարավում՝ Էլ Ամարա քաղաքում զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 2 ցուցարար է զոհվել, հայտնում է DW-ն։ Երկրում գործազրկության և էլեկտրականության և ջրամատակարարման խափանումների պատճառով սկսած բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 6 օր։
Տեղի առողջապահական մարմնի ներկայացուցիչ Ահմեդ Ալ Քանանիի խոսքով, դեռևս անհայտ է, թե ով է մեղավոր ցուցարարների մահվան մեջ։
Իրաքի Ներքին գործերի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի ներդրման մասին: Էն Նաջաֆում կառավարությունը պարետային ժամ է մտցրել։