Օտարերկրացիներին օգնություն էին առաջարկել, ապա կողոպտել. Նրանցից մեկը դիմադրել էր (տեսանյութ)
Հուլիսի 10-ի կեսգիշերն անց ոստիկանության չարենցավանի բաժին են դիմել երկու օտարերկրացի: Նրանք հայտնել են, որ ժամեր առաջ բացահայտ հափշտակել են իրենցից մեկի պայուսակը, իսկ մյուսնը փորձել են, բայց չի ստացվել:
Օտարերկրացիները մոտավորապես հիշում էին միայն մեքենայի համարանիշի թվերը:
Ոստիկանները պարզել են, որ Սեւանա լճի մոտ, ճանապարհին երկու երիտասարդ օտարերկրացիներին առաջարկել են մեքենայով Երեւան հասցնել: Ժարշվել են Երեւանի ուղղությամբ, բայց ճանապարհի կեսից շեղվել են դեպի Բջնի: Ճանապարհի մի հատվածում վարորդն ու ուղեւորը կանգնեցրել են մեքենան եւ փորձել են կողոպտել օտարերկացիներին: Նրանցից մեկը դիմադրել է, բայց մյուսի ուսապարկը հափշտակել են ու դիմել փախուստի: Ուսապարկում եղել է բանկային քարտ, տեսախցիկ, գումար, գրքեր ու հագուստ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել, թե ինչ մեքենայով են եղել հանցագործները: Պարզվել է նաեւ, որ մեքենան վարել է 29-ամյա Արմեն Բ.-ն, իսկ ուղեւորը եղել է 38-ամյա Արման Ա.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել գողացված առարկաները: