Հայաստան այցելած շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենն ու նրա շոուն առաջադրվել են «Էմմի» մրցանակի
Հունիսի սկզբին 61 տարեկանում մահացավ շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը, որը իր Antony Bourdain Parts Unknown հաղորդման շրջանակում անցած տարի Հայաստան էր այցելել, ու CNN հեռուստաալիքով մայիսի վերջին ցուցադրվել էր Սերժ Թանկյանի հետ նրա հաղորդումը։ Հանրահայտ շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի ունեցվածքը ժառանգելու է նրա 11-ամյա դուստր Արիանան։
Աղջիկը ստանալու է 1 միլիոն 200 հազար դոլար՝ ներառյալ 250 հազար դոլարանոց առանձնատունը, բաժնետոմսերն ու ներդրումները։ Նաև, կտակի համաձայն, աղջիկը կստանա այն ամենն, ինչ պատկանում էր Բուրդենին։
Այս թեմայի շուրջ նորություն կա՝ Էնթոնին ու նրա Parts Unknown հաղորդումը առաջադրված են «Էմմի» մրցանակի։ TMZ –ը հայտնում է, որ Էնթոնին առաջադրվել է երկու անվանակարգերում («Բացառիկ ճանաչողական սերիալ» և «Լավագույն պրոդյուսեր»), իսկ նրա շոուն՝ յոթ անվանակարգում։