Արմեն Գրիգորյանն Արցախի ԱԺ- ում քննարկել է ԱՀ անվտանգությանը վերաբերող հարցեր
Արցախում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Արմեն Գրիգորյանը Facebook - ի իր էջում գրել է. «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագծում: