Լևոն Երանոսյանը ցանկացել է ներողություն խնդրել Սասուն Միքայելյանից. ի՞նչ է պատասխանել նրան Միքայելյանը
Իշխանափոխությունից հետո ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը փորձել է հանդիպել Սասուն Միքայելյանի հետ, որպեսզի ներողություն խնդրի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- ասաց ԵԼՔ-ի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա: