Հրաժարական է տվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը.
Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՔԿ նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը: Իսկ ՔԿ նախագահի տեղակալներին ազատելու կարգն սահմանված է 5-րդ մասով։