Առողջապահության նախարարությունն ԱԻՆ-ի հետ միասին մտադիր է երկու ուղղաթիռ ձեռք բերել․ Արսեն Թորոսյան
Հուլիսի 11-ին՝ Ամերիկյան համալսարանում առողջապահության ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ, Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը ԱԻՆ-ի հետ միասին մտադիր է երկու ուղղաթիռ ձեռք բերել՝ հիվանդներին մարզերից Երևան արագտ տեղափոխելու համար։
Նա նշել է, որ նախկինում, երբ ինքը դեռ նախարար չէր ու երկրի մարզերում մշտապես բացվում էին թանկարժեք հիվանդանոցներ, ինքը միշտ ասում էր, որ ավելի լավ է դրա փոխարեն երկու- երեք ուղղաթիռ գնել։ «Ու ես ճիշտ էի։ Օրինակ Գյումրիի բուժկենտրոնն այսօր ունի 150 մլն դրամի պարտք՝ ջրի ու գազի համար՝ իր չափերի ու շենքի սխալ դիզայնի պատճառով։ Նույնն է մոտ ժամանակներս սպասում նաեւ Վանաձորի բուժկենտրոնին»,- ասել է նա։