Առվի հունը փոխվել է, որ ջուրը լցվի ՊԲ նախկին գեներալի ՀԷԿ-ի «պլատինան» (տեսանյութ)
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես, Եղեգիս խոշորացված համայնքում բնակիչների կյանքը վերածվել է մղձավանջի: Պատճառն ամռան այս սեզոնին ոռոգման ջուր չունենալն է:
Այս մասին ասել է ֆերմեր Տիգրան Եղոյանը «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ սարերից իջնող մոտ 3 կմ երկարություն ունեցող առվի հունը փոխվել է, որպեսզի ջուրը գնա և լցվի Պաշտպանության բանակի նախկին գեներալ Հովիկ Օհանյանին պատկանող ՀԷԿ-ի այսպես կոչված «պլատինան»:
Նրա խոսքերով՝ առվի հունը փոխելու պատճառով խաթարվել է 5-6 գյուղի ոռոգման համակարգի բնականոն գործընթացը:
Ֆերմերը շարունակում է ահազանգել նմանատիպ ապօրինությունների մասին՝ հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը:
Նա պատրաստվում է հերթով նկարահանել և ցույց տալ իր բնորոշմամբ՝ նշյալ համայնքում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները:
Մանրամասները՝ Տիգրան Եղոյանի տրամադրած տեսանյութում: