Կրթության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել
Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։