Խոշոր ավտովթար Երևանում. Վարորդը Isuzu մակնիշի հրշեջ մեքենայով բախվել է էլեկտրասյանն ու տապալել մի քանի ծառեր (լուսանկարներ)
Հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պետրոսյանը իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:
Shamshyan.com - ի փոխանցմամբ վթարի հետևանքով, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդ Գ. Պետրոսյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում և վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու հավաքված ժողովորդն էլ ասում էին, որ միայն վարորդի ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ է եղել, որ նա կարողացել է կառավարել ավտոմեքենան և չի բախվել որևէ ավտոմեքենայի և վրաերթի չի ենթարկել որևէ քաղաքացու: