Մեքենան Եղեգնաձորում լճակն է ընկել. տուժած կա
Վայոց ձորում պատահարի հետևանքով մեքենան լճում է հայտնվել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 20:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել: Այս մասին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա.Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Խորենի լիճ« կոչվող լճակի մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Մ.Մ.-ն, ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով: Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել են ափին:
Ավտոմեքենան դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա: