Քայլի Ջենները պարծեցել է իր 5 ամսական դստեր 22 հազար դոլարանոց կոշիկի հսկայան տեսականիով (լուսանկար)
Վերջերս Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները Instagrami-ի իր էջից ջնջել է դստեր՝ 5 ամսական Սթրոմիի բոլոր լուսանկարները: Մոդելը պարզաբանել է, որ ուզում է դստերը հեռու պահել հասարակության աչքից: բայց դա, ինչպես տեսնում ենք, երկար չտևեց:
Օրերս Քայլին Shapchat-ում հրապարակել է լուսանկար քնած Սթրոմիի հետ: Հայտնի մոդելը պարծեցել է նաև իր դստեր կոշիկների հսկայական տեսականիով:
Քային հայտարարել է, որ դստեր հայրիկը ագահություն չի անում և դստերը նվրում է բրենդային բոթասներ: 5 ամսկան փոքրկի դարակում մի քանի տասնյակ սպորտային կոշիկներ կան, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 22 հազար դոլար: Տեսականիում կան Nike Air Force-ի, Giuseppe Zanotti-ի, Gucci-ի, Louis Vuitton-ի բրենդային կոշիկներից:
Մոդելի երկրպագուները մեղադրում են նրան անիմաստ ծախսերի համար: Նրանք կարծում են, որ 5 ամսական երեխան դեռևս ոչինչ չի հասկանում և չի տարբերում թե որ կոշիկը որ բրենդն է:
Բայց Քայլին մտադիր չէ կրճատել դստեր համար նախատեսված ծախսերը և չի պատրաստվում ավելի քիչ ծախսել: