Գարիկ Մարտիրոսյանն աջակցել է Ռուսաստանի հավաքականին՝ ուրախ տեսահոլովակով (տեսանյութ)
Ռուսաստանում, ինչպես գիտի ամբողջ աշխարհը, շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ու այսօր երեկոյան Ռուսաստանի հավաքականը խաղալու է Խորվաթիայի հավաքականի հետ։ Հավաքականները որոշելու են, թե իրենցից ով է ավելի արժանի կիսաեզրափակիչ դուրս գալուն։ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում ուրախ տեսահոլովակ է հրապարակել , որով աջակցել է Ռուսաստանի հավաքականին։
«Ահա թե ինչ դրական ազդեցություն են ունենում Ռուսաստանի հավաքականի հաղթանակները մեր քաղաքացիների առողջության վրա։ Ու այդ ամենը բժիշկ Արթուր Պինխասովի շնորհիվ, որը այդքան շատ է երկրպագում մերոնց»,- գրել է Գարիկը։