Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կան փաստեր, որ գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկներում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ կոչ անել բոլորին, եթե այդպիսի երեւույթներ կան, րոպե առաջ վերացվեն։ Բանը չհասնի նրան, որ իրավապահ մարմինները գան եւ պատժիչ գործողություններ իրականացնեն։ Ես չեմ կարծում, որ արդյունավետության բարձրացման խնդիրը մենք պետք է լուծենք իրավապահ մարմինների միջոցով»,–նշեց նա։
Վարչապետը հավելեց, որ Հայաստանում օրինականության հաստատման գործընթացն անկասելի է. «Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չի։ Սա ցածր նպատակ է։ Մեր նպատակը պետությանը հասցված վնասը վերականգնելն է»։
Մանրամասն՝ տեսայութում: