Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Միլսին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ (լուսանկարներ)
Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-րդ տարեդարձի առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին և ի դեմս նրա՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ պետական կարևոր տոնի առթիվ և մաղթել բարեկեցություն ու շարունակական զարգացում: