Սարդերն արգելոցը վերածել են մեդուզաներով ստորգետնյա այգու
Ավստրալիայի Պորտ Մաքկուորի քաղաքում արգելոցը լուսաբացին նմանվում է մեդուզաների ստորջրյա այգու. Cyrtophora ընտանիքի սարդերը հյուսել են մարգագետնի խոտը՝ ցողունների միջեւ փոքր վրաններ ձգելով: Տեղացիները սկզբում նույնիսկ կարծել էին, թե ձյուն է տեղացել: Կատարյալ կառուցվածքով կանոնավոր կախված սարդոստայնները հմայում են առավոտյան այցելուներին, փոխանցում է «Մոյա պլանետան»:
Արգելոցի անտառապահ Քեթրին Մարդելը պատմում է. «Սարդերի որոշ տեսակներ իրենց ցանցը հավաքում են օրը բացվելիս եւ կրկին ծավալում են երեկոյան: Մեր արգելոցում բնակություն հաստատած սարդերի տեսակը ցանցը գիշերը չի հյուսում, այլ երբ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ միայն վերանորոգում է: Արտասովոր հրաշքը կարելի է դիտել միայն լուսաբացին եւ մայրամուտին, երբ սարդոստայնները միախառնվում են արեւի թեք ճառագայթներին»: Սարդերի մեծ մասը երիտասարդ առանձնյակներ են, եւ իհարկե՝ նրանցից ոչ բոլորն այս սեզոնին կապրեն մինչեւ հասունացում, սակայն արգելոցի աշխատակիցները շատ ուրախ են այսպիսի մեծ գաղութի համար. «Քանի որ բնությունը մեզ նման հաճելի անակնկալներ է մատուցում, նանակում է մենք կարողացել ենք դրա համար ճիշտ պայմաններ ստեղծել»