Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում մեքենա է այրվել, Արթիկ քաղաքում՝ անասնագոմ
Հուլիսի 1-ին, ժամը 14։41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ, շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ժամը 14:18-ին էլ «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: