Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կա 45 զոհ
Аռնվազն 45 մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում՝ ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևևանքով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով India TV հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Ավելի քան 200 մետր խորությամբ կիրճն ընկնելուց հետո ավտոբուսը երկու մասի է բաժանվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, նահանգի իշխանություններն աղետների արձագանքման թիմ են ուղարկել այնտեղ:
Նշվում է, որ տուժածներին տեղափոխում են մոտակա հիվանդանոց: 8 մարդ արդեն հոսպիտալացվել է:
Վթարի պատճառը դեռևս անհայտ է: