Ամբողջ աշխարհում Telegram-ի աշխատանքը խաթարվել է
Ըստ Downdetector կայքում առկա մեկնաբանությունների, ամբող աշխարհում Telegram մեսինջերի օգտատերերը բախվելեն խնդիրների, քանի որ հավելվածի աշխատանքը խաթարվել է:
Մեսինջերի աշխատանքի ընդհատումները սկսվել են տեղական ժամանակով 3:00-ին մի շարք եվրոպական երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում:
Ըստ Downdetector-ի տվյալների՝ օգտատերերի 44%-ը խնդիր է ունեցել սերվերին միանալու հետ, 44%-ը չի կարողացել հաղորդագրություններ ընդունել կամ ուղարկել, 11% -ը չի կարողացել մուտք գործել հավելված: