Քայլի Ջեները համացանցի ամենաազդեցիկ դեմք է ճանաչվել (լուսանկարներ)
Ամերիկյան Time պարբերականը չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է համացանցի ամենաազդեցիկ անձանց վարկանշային ցուցակը, որն այս անգամ գլխավորել է 20-ամյա Քայլի Ջեները։
Ցուցակը կազմվում է ըստ աստղերի՝ սոցցանցերի վրա ազդելու կարողության։
Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Քայլին հայտարարեց, որ այլևս չի օգտվելու Snapchat-ից, ուր նախկինում մեծ ակտվությամբ ներբեռնում էր լուսանկարները։ Այդ հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը 7 տոկոսով անկում ապրեց։
Հետաքրքրական է, որ այժմ Քայլին ավելի հազվադեպ է հայտնվում սոցցանցերում, սակայն դա որևէ կերպ չի անդրադառնում նրա հանրաճանաչության վրա։
Ընդհակառակը, ըստ Time-ի՝ հենց երեխայի ծննդից առաջ Ջեների անհետացումը սոցցանցերից օգնեց նրան հայտնվել վարկանշային ցուցակի բարձունքում։ Նրա դստեր՝ Սթորմիի հետ առաջին լուսանկարը դարձավ Instagram-ի ամենատարածված նկարն ու 18 մլն հավանության արժանացավ։ Նշենք, որ Քայլին ունի 113 մլն հետևորդ։
Հետաքրքրական է, որ Քայլիի հայ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, դուրս է մնացել պարբերականի ցուցակից։